ՍԱՏՄ շրջայցի ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց մասին խոսվում է արդեն մի քանի ամիս. ջերմաչափում, սոցիալական հեռավորության պահպանում, դիմակների առկայություն։ Այսօր, Պարետի որոշմամբ, հանրապետության տարածքում 24 ժամով կասեցվել է 9 տնտեսվարողի գործունեություն։ Եվս 30 օբյեկտի դեպքում սպասվում է Պարետի որոշումը։