ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանին» նախաձեռնությունը Հայաստանին կտրամադրի 1.2 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսական օժանդակություն՝ COVID-19 համավարակի տնտեսական հետևանքներին արձագանքելու համար։
«Ակնկալվում է, որ հետկորոնավիրուսային աշխարհում տնտեսական մարտահրավերներն անխուսափելի կլինեն: Խոցելի ընտանիքներն ու համայնքները ամենից շատ կզգան այդ տնտեսական հետևանքների ազդեցությունը: Այդ պատճառով մենք միտված ենք նրանց օգնության ձեռք մեկնել՝ փոքր, համայնքահեն դրամաշնորհների միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։