Թուրինի «Յուվենթուսի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ բոլոր ֆուտբոլիստները կրկին Covid-19-ի թեստեր են հանձնել։
Այս անգամ բոլոր ֆուտբոլիստների թեստերի պատասխանները բացասական են եղել։
Առաջիկա օրերին թիմի մարզումներն անցնելու են ընդհանուր խմբով, առանց սահմանափակումների։
Ներկա պահին ֆուտբոլիստները մարզվում էին առանձին խմբերով՝ պահպանելով սոցիալական հեռավորություն։
Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան, Բլեզ Մաթյուիդին և Դանիելե Ռուգանին վարակվել էին կորոնավիրուսով։ Նրանք երեքն էլ արդեն ապաքինվել են։