Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ մոտ կես ժամ տևած ուժգին քամին մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում։
«Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք։
Ըստ մարզպետի՝ «ԱԻՆ-ի ծառայողները և համայնքների ներկայացուցիչներն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգնման և վնասների գնահատման աշխատանքներ։
Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան»։