Արայիկ Հարությունյանը ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը։
Առաջիկա օրերին արդեն Արցախում կձևավորվի նոր կառավարություն, և Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ կանի։ Արցախի նախագահը չի բացառել, որ կլինեն պաշտոնյաներ, որոնք կվերանշանակվեն։
Լուրեր են շրջանառվում, որ Մասիս Մայիլյանը, որն ընտրություններում Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակիցն էր, կարող է շարունակել աշխատել Արտաքին գործերի նախարարի պաշտոնում։