92 տարեկանում կորոնավիրուսից մահացել է Վիլսոն Ռուզվելտ Ջերմանը, որը Սպիտակ տանը սպասարկել է ԱՄՆ 11 նախագահներին: 1957 թվականին որպես մաքրող է աշխատել ԱՄՆ 34-րդ նախագահ Էյզենհաուերի օրոք և մինչև 2012 թվականը կատարել է տարբեր աշխատանքներ՝ հասնելով ծառայապետի պաշտոնին:
Նախագահ Ջորջ Բուշի ու նրա տիկնոջ համար Ջերմանը հոյակապ անձնավորություն էր: Նա առաջին մարդն էր, որ առավոտյան տեսնում էր նրանց բնակավայրից հեռանալիս, և վերջինը, որը երեկոյան դիմավորում էր նրանց տուն վերադառնալիս:
Ջերմանի թոռնուհիներն ասել են, որ իրենց պապը շատ լավատես մարդ էր, և միշտ նշում էր, որ երանելի կյանքով է ապրել: