Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև ձևավորված հարաբերությունները և ընդգծել, որ դրանց կատարելագործումը պետք է մշտական բնույթ կրի:
Այդ համատեքստում Արցախի նախագահը կարևորել է Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ փոխգործակցության ակտիվացումը և որակապես նոր հարաբերությունների կառուցումը:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հավաստիացրել, որ կգործադրեն բոլոր ջանքերը Արցախի իրենց գործընկերների հետ աշխատանքի ավելի սերտ ու արդյունավետ մեխանիզմների մշակման համար:
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: