ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր՝ մայիսի 22-ին, Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։
Նրանք քննարկել են Արցախում «Իմ քայլը» հիմնադրամի «Աղքատության հաղթահարման» ծրագիրը։ Ծրագիրը պիլոտային է, և նախատեսվում է աջակցություն տրամադրել ավելի քան 25 ընտանիքի։ Արցախում «Իմ քայլը» հիմնադրամի «Աղքատության հաղթահարման» ծրագիրը կմեկնարկի հունիսին:
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր՝ տեղեկացնում է Աննա Հակոբյանի գրասենյակը։