Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերը երկրորդ անգամ չեն հետաձգվի: Եթե կորոնավիրուսի համավարակի պատճառով հնարավոր չլինի հաջորդ տարի ամռանն անցկացնել Օլիմպիական խաղերը, ապա դրանք ոչ թե կհետաձգվեն, այլ՝ կչեղարկվեն: Այս մասին հայտնել է միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը՝ գրում է Washington Post պարբերականը:
«Հնարավոր չէ ամեն տարի փոխել համաշխարհային մարզական միջոցառումների ժամանակացույցը բոլոր խոշոր ֆեդերացիաների համար: Չի կարելի բոլոր մարզիկներին անորոշության մեջ պահել»,-հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: