Արցախի Կառավարության որոշմամբ հաստատվել են կորոնավիրուսից առավել տուժած ոլորտների աջակցության մեխանիզմները՝ տեղեկացնում են Արցախի տեղեկատվական կենտրոնից։
Նախատեսվում է օժանդակություն՝ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության տեսքով: Շահառուները ԱՀ ֆինանսների նախարարության tax.nk.am պաշտոնական կայքէջում տեղադրված ձևանմուշով՝ էլեկտրոնային եղանակով, կարող են դիմում ներկայացնել հարկային մարմին` մինչև հունիսի 15-ը ներառյալ: