«Սննդի արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի հավանականությունը մոտ է զրոյի, և ես վարակի աճի տեմպերը չեմ պայմանավորում դրանով: Սա կոնսենսուսային կարծիք է համաշխարհային հանրային առողջության մասնագետների ու համաճարակաբանների մոտ»,- հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով սննդի արտադրամասերում վարակման դեպքերին:
Նրա խոսքով՝ Հայաստանի սննդի արտադրամասերում կորոնավիրուսով վարակման դեպքեր եղել են ու շարունակվում են: «Մենք ամեն կոնկրետ արտադրամասում իրականացնում ենք միջոցառումներ՝ շփման շրջանակը պարզելու և մեկուսացնելու համար»,- հավաստիացրեց նախարարը: