Ռուսաստանի Դաշնության 84 շրջաններում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 8849 նոր դեպք, մահացել է 127 հիվանդ, առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 7289 մարդ՝ գրում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վարակված է 317 554 մարդ, որոնցից 3099-ը՝ մահվան ելքով: Առողջացել է 92 681 հիվանդ: Անցկացվել է ավելի քան 7.8 միլիոն թեստավորում: Նախօրեին առողջացածներն ավելի շատ էին քան վարակվածները: