ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում պարզաբանում է ներկայացրել պետհամարանիշների հետ կապված օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ առկա կարծիքների շուրջ:
«Մտահոգություններն առ այն, որ նոր պետհամարանիշները կարող են լինել ոչ պարկեշտ կամ պարունակեն վիրավորանք և այլ տարբերակներ, ուզում եմ տեղեկացնել, որ թույլատրելի տառերի և թվերի համակցությունն (կոմբինացիա) ազատ ընտրության ենթակա չէ:
Օրենքի ընդունման պարագայում (Կառավարության որոշմամբ կսահմանվեն նոր չափորոշիչներ) ոստիկանութանը հնարավորություն է տրվում որոշել և վաճառքի հանել կոնկրետ տարբերակներ:
Օրինակ` A, B, C կամ 1, 2, 3, կամ ABC123
Խնդրում եմ կարծիքներ, մեկնաբանություններ անելուց առաջ համոզված լինել, որ լիարժեք ծանոթ եք տեղեկատվությանը»,- գրել է Ա.Սիմոնյանը: