Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակածության ռեկորդային ցուցանիշ: Ամբողջ աշխարհում մեկ օրում վարակվել է 106 հազար մարդ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն: Սա երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
ԱՀԿ ղեկավարությունն իր մտահոգությունն է հայտնել աղքատ երկրներում վարակի տարածման աճի վերաբերյալ: Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ համավարակով պայմանավորված դեռ երկար ճանապարհ կա անցնելու:
Կորոնավիրուսի վարակի 2/3-ը գրանցվել է չորս երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Բրազիլիայում և Մեծ Բրիտանիայում: