Հունաստանը փորձում է վերակենդանացնել իր երկրի զբոսաշրջային ոլորտը և հունիսի 15-ից վերաբացում է տուրիստական սեզոնը: Եվրոպական այս երկիրը հուլիսի 1-ից էլ կթույլատրի միջազգային չվերթերը, սակայն՝ այցելուների համար՝ միայն սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով: Այս մասին տեղեկացնում է Telegraph.co.uk կայքը:
Հունաստանում վերաբացվում են սեզոնային հյուրանոցները, իսկ լողափերին զբոսաշրջիկների սոցիալական հեռավորությունն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում:
Հնագույն տեսարժան վայրերը վերաբացվել են անցած երեք օրերի ընթացքում, մինչդեռ ռեստորանները կբացվեն երկուշաբթիից:
Հունաստանի զբոսաշրջության նախարարը զգուշացրել է, որ այս տարի տուրիզմից ստացված եկամուտը կեսից պակաս կլինի 2019-ի համեմատ: