Հարավային Սուդանում միջհամայնքային բախումներ են տեղի ունեցել՝ գրում է BBC-ն: Զինված հակամարտությունների ժամանակ ավերվել են տասնյակ տներ, թալանվել են մարդասիրական օգնություն տրամադրող խմբերին պատկանող պահեստները: Բախումների ժամանակ սպանվել է առնվազն 300 մարդ: Առևանգվել են բազմաթիվ կանայք, ինչպես նաև՝ մեծ թվով խոշոր և մանր եղջերավոր անասուններ: Առողջապահության ոլորտի աշխատակիցների հավաստմամբ՝ զոհերի մեծ մասը մահացել է ստացած հրազենային վնասվածքներից:
Հարավային Սուդանում փետրվարին ստորագրված համաձայնագիրը նպատակ ուներ վերջ դնելու երկրում վեց տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին, սակայն միջհամայնքային բախումներն ու արյունահեղությունները երբեք չեն դադարել: Փետրվար ամսից մինչև այժմ նման բախումների զոհ է դարձել 800 բնակիչ: