91 տարեկան Սրբուհի տատն այսօր դուրս գրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից՝ հայտնում է կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը:
«Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%-ը։
Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից: Նա որոշեց իր ոտքով մոտենալ տաքսուն»,- նշել է Ծ.Խաչատրյանը: