Worldometers կայքի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի վարակի տարածումն աշխարհում հետևյալն է՝
Ամբողջ աշխարհում կա 5 միլիոն 104902 վարակված, մահացության ցուցանիշը 330000 է: Ապաքինվել է ավելի քան 2 միլիոն հիվանդ:
Առաջատարը կրկին Միացյալ Նահանգներն է: Այս երկրում վարակված է 1 միլիոն 593000 մարդ, մահացածների թիվը հասնում է 95000-ի, բուժվել է 370812 հիվանդ:
Վարակվածների թվով երկրորդ տեղում Ռուսաստանն է: Այստեղ վարակվածների թիվը հասնում է 317554-ի, մահացության ցուցանիշն ավելի քան 3 հազար է: Ապաքինվել են ավելի քան 92500-ը:
Երրորդը Բրազիլիան է: Լատինամերիկյան երկրում վարակվածների թիվը մոտենում է 294000-ի, մահացել է մոտ 19000 հիվանդ:
Իսպանիան չորրորդն է: Եվրոպական երկրում կա մոտ 280000 հիվանդ, մահացել է 27888 մարդ, ապաքինվել՝ 197000-ը:
Հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը, Պերուն: