Պետք են խստագույն միջոցներ՝ համավարակը հսկողության տակ առնելու համար՝ Կառավարության նիստին հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ որոշ քաղաքացիներ համաճարակային իրավիճակին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում: Վարչապետը վստահեցրել է, որ Կառավարությունը երբևէ ոչ ստույգ տեղեկություն չի տարածել: Գործադիրի այսօրվա նիստին ներկա չեն եղել երկու նախարար՝ Սուրեն Պապիկյանն ու Զարուհի Բաթոյանը, նրանք գտնվում են ինքնամեկուսացման մեջ: