«Լուրերի» հետ զրույցում Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է՝ ղարաբաղյան խնդիրը հնարավոր չէ լուծել առանց բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի:
Ըստ Հարությունյանի՝ դա պետք է հասկանան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Ադրբեջանը: Հակամարտության լուծման համար Արցախի նախապայմաններն անկախությունն ու անվտանգությունն են: