Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իրանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների կիրառումը խոսում է Իսլամական Հանրապետության դեմ Վաշինգտոնի նախորդ պատժամիջոցների անարդյունավետության մասին: Այս մասին տեղեկություններ է հաղորդում Reuters լրատվական գործակալությունը:
«Իրանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառվող Վաշինգտոնի անարդյունավետ ու կրկնվող պատժամիջոցները Միացյալ Նահանգների վարչակազմի թուլության, հուսահատության ու շփոթմունքի նշան են»,- հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները նախօրեին պատժամիջոցներ է կիրառել իրանցի որոշ իշխանավորների, այդ թվում՝ Իրանի ներքին գործերի նախարարի նկատմամբ՝ նրանց մեղադրելով մարդու իրավունքների ոտնահարման գործում ներգրավվածության համար: