Երեխաների՝ COVID-19-ով վարակվելու հավանականությունը փոքր է, որովհետև նրանց քթի մեջ կորոնավիրուսի ռեցեպտորների թիվն ավելի քիչ է, քան մեծահասակների մոտ: Այս մասին գրում է CNN-ը:
Ռեցեպտորները, որոնք կորոնավիրուսին թույլ են տալիս մուտք գործել մարդու բջջիջների մեջ, քիչ են հանդիպում երեխաների մոտ, ինչն էլ բացատրում է փոքրերի՝ հազվադեպ հիվանդանալու փաստը:
Նոր հետազոտության համաձայն՝ ռեցեպտորները, այսպես ասած, մոլեկուլյար ուղի են դեպի բջիջներ, որոնք կոչվում են ACE2: Այդ բջիջիներն առաջին են, որոնց միջոցով վարակը շփվում է մարդու օրգանիզմի հետ: Հետազոտության համաձայն՝ 4-60 տարեկան ավելի քան 300 մարդուց վերցված նմուշներից պարզ է դառնում, որ մեծահասակների քթերում ավելի շատ ակտիվ ռեցեպտորներ կան, քան 10 տարեկանից ցածր երեխաների մոտ:
Այս հետազոտությունն էլ ապացուցում է երեխաների՝ վարակին չտրվելու պատճառը: