Կառավարության այսօրվա նիստին չէր մասնակցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը. նա ինքնամեկուսացված է:
1lurer.am-ի հետ զրույցում նախարարի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, ինչի պատճառով էլ Բաթոյանն ինքնամեկուսացել է։
«Նա հանձնել է թեստը, պատասխանը բացասական է եղել»,- հավելեց խոսնակը:
Տեղեկացնենք, որ շարունակում է ինքնամեկուսացված մնալ նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա չէր մասնակցում կառավարության այսօրվա նիստին: Պապիկյանը ինքնամեկուսացման պատճառով չէր մասնակցել նաև կառավարության նախորդ շաբաթ կայացած նիստին: