Մայիսի 21-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից: