Կորոնավիրուսով վարակված նաև երեխաներ կան, երեկվա տվյալներով՝ մինչև 18 տարեկան 270 քաղաքացի, որոնցից 2-ն ունեն թեթև թոքաբորբ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ծնողներին հորդորում է՝ տնից դուրս գալիս դիմակ հագցնել նաև երեխաներին: Նա այսօր նոր տվյալներ է հաղորդել համավարակի ընթացքի ու հիվանդների առողջականի մասին: