Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է դուրս գալ «Բաց երկինք» պայմանագրից, որի նպատակն է նվազեցնել ռազմական սխալ հաշվարկների ռիսկը, ինչը կարող է հանգեցնել պատերազմների՝ գրում է CNN-ը: Այսպիսով՝ սա համաշխարհային սպառազինության վերահսկման ու զսպման ևս մեկ խոշոր պայմանագիր է, որից Միացյալ Նահանգները հրաժարվում է Դոնալդ Թրամփի նախագահության օրոք:
CNN-ի աղբյուրը հայտնել է, որ պաշտոնական հայտարարության մասին, հավանաբար, կբարձրաձայնվի վաղը:
«Բաց երկինք» պայմանագիրը ստորագրվել է 1992-ին: ԱՄՆ նախագահն ու շատ պաշտոնյաներ քննադատում են այն գաղափարը, որ Միացյալ Նահանգները պետք է կապված լինի միջազգային համաձայնագրերով: Վերլուծաբանների հավաստմամբ՝ նման համաձայնագրից հերթական դուրս գալը փաստացի խորացնում է գլոբալ անկայունությունը:
Թրամփի վարչակազմը Ռուսաստանին մշտապես մեղադրում է սպառազինության վերահսկմանն առնչվող պայմանագրերով սահմանված պարտավորությունները չկատարելու համար, ինչն էլ, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, ԱՄՆ-ի՝ համաձայնագրերից դուրս գալու հիմնական պատճառն է: