Այսօր անցկացվեց Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:
Փակ քվեարկությամբ 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանը:
Նիստի մեկնարկին «Արդարություն» խմբակցությունը առաջարկեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանի թեկնածությունը, սակայն վերջինս ինքնաբացարկ ներկայացրեց՝ պարզաբանելով, որ ճիշտ կլինի Ազգային ժողովի նախագահը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ լինի: Եւ Բալայանը առաջարկեց Արթուր Թովմասյանի թեկնածությունը։
Իր խոսքում Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորընտիր Խորհրդարանում ներկայացված ուժերին, նաև շնորհակալություն հայտնել նախորդ երեք գումարումների Խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանին՝ համատեղ երկարատեղ աշխատանքի համար:
Արթուր Թովմասյանը կարծիք է հայտնել, որ առաջնահերթ պետք է Հայաստանի Ազգային ժողովի հետ ստորագրել նոր Արցախ-Հայաստան միջխորհրդարանական պայմանագիր և տարեկան ունենալ միջխորհրդարանական 4 նիստ՝ ներկայիս 2-ի փոխարեն: Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է ընդլայնել կապերը օտարերկրյա խորհրդարանների հետ:
Փակ գաղտնի քվեարկությամբ 27 կողմ, 4 դեմ ձայներով Արցախի ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց Գագիկ Բաղունցը: