ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարները և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը երկու առանձին նամակ են հղել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները: Պետքարտուղար Փոմփեոյին և պաշտպանության նախարար Էսփերին հասցեագրված նամակում նաև անհանգստություն են հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի անվտանգության ոլորտին 100 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ։