Թուրքիայում շղթայական բնույթ են ստացել երկրի արևելյան նահանգներում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված քաղաքապետերի ձերբակալությունները:
Կալանավորվել է Մուշի Ալթընովայի շրջանի համայնքապետ Ջասիմ Բուդաքին։ Նա մեղադրվում է ահաբեկչական զինված կազմակերպության անդամ լինելու համար։
Նշենք, որ վերջին ամիսներին Թուրքիայում ձերբակալվել է 5 տասնյակից ավել քուրդ քաղաքապետ, որոնց հիմնականում մեղադրում են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» անդամակցելու կամ օժանդակելու հարցով: Ձերբակալված քաղաքապետերի թափուր պաշտոններում նշանակվում են պետական կառավարիչներ: