Վենեսուելայի կենտրոնական բանկը դատի է տվել Անգլիայի բանկին և պահանջել, որ այնտեղ պահվող Վենեսուելայի ոսկու պահուստից վերադարձվեն ձուլակտորները: Դրա արժեքը գնահատվում է մոտ մեկ միլիարդ դոլար, նշում է Reuters-ը: Այդ միջոցները նախատեսվում է ծախսել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: 2018 թվականից Անգլիայի բանկում պահվում է 31 տոննա վենեսուելական ոսկի:
Կարակասն ակնկալում է ստանալ ՄԱԿ-ի աջակցությունը և խնդրել է, որ կազմակերպությունը միջնորդի ու ստանա ոսկին, որի հասույթն օգտագործվելու է դեղեր, սնունդ և բժշկական սարքավորումներ գնելու համար: Անգլիայի բանկը դեռ չի մեկնաբանել Վենեսուելայի կենտրոնական բանկի պահանջները:
Նշենք, որ Միացյալ Թագավորությունը, արևմտյան մի շարք երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, չեն ճանաչում Վենեսուելայի ներկա ղեկավար Նիկոլաս Մադուրոյի օրինականությունը և աջակցում են վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: