Կառավարության դիմաց առանց սոցիալական հեռավորություն պահպանելու բողոքի ակցիա են իրականացրել հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երաժիշտներն ու հանդիսավարները:
Նրանք պահանջում են իրենց ևս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Բողոքի ցույցի 6 մասնակցի ոստիկանությունը բերման է ենթարկել՝ օրինական պահանջը չկատարելու համար: