Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին դստեր հասցեին համացանցում Արտյոմ Խաչատրյանի հրապարակումն ուսումնասիրվում է ոստիկանությունում՝ 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ վիրավորական արտահայտություններ պարունակող այդ հրապարակումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հասարակական-քաղաքական շրջանակներում: Հրապարակմանն անդրադարձել էր նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ այն որակելով «ամբողջությամբ ատելության խոսք»: