The Guardian-ը ընտրել է շաբաթվա ամենապայծառ ու գեղեցիկ լուսանկարներն ամբողջ աշխարհից:
Ուղղորդման նշանները դպրոցում՝ առաջին օրը ֆիզիկական հեռավորությունը պահպանելու համար:
Մուսուլման կինը Covid-19-ը պատկերող գրաֆիտիի կողքով քայլելիս:
Դիմակով հաճախորդը՝ գեղեցկության սրահում:
Մեկշաբաթական եվրոպական բիզոնի հորթը մոր հետ երևում է իրենց կենդանիների այգու պարիսպում:
Եվրոպական բիզոնը բնաջնջվել էր ավելի քան հարյուր տարի առաջ: Ընդհանուր առմամբ 56 բիզոն կա կենդանաբանական այգիներում, և կենդանաբանական այգիների համագործակցության շնորհիվ են սկսվել այս կենդանու վերարտադրությունն ու վերաբնակեցումը:
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Կիևի երկաթուղային կայարանը ախտահանիչ միջոցներով մաքրելիս:
Հետիոտները՝ արտացոլված ֆոնդային բորսայի թվերը ցույց տվող էկրանին: Մայիսի 18-ին Տոկիոյում բաժնետոմսերի գներն ավելի բարձր էին, քանի որ ներդրողները անտեսեցին տվյալները, որոնք փաստում էին, որ Ճապոնիայի տնտեսությունը 2015 թվականից ի վեր առաջին անգամ տնտեսական անկում է արձանագրել:
Ոստիկանը շշերը լցնում է խմելու ջրով միգրանտների համար, որոնք մեկնում են Ութար Պրադեշ համապետական սահմանափակումների թուլացումից հետո:
Աշխատողները Domaine de Manon-ում Սենտիֆոլիայի վարդերն են հավաքում Christian Dior օծանելիքի համար:
Մայիսյան վարդերը ծաղկում են Grasse-ում՝ ֆրանսիական օծանելիքների ծննդավայրում, բայց սաշտերում դրանք հավաքող աշխատակիցներից ոմանք այս տարի խնդիրների են բախվում: Դիմակով աշխատելը և ծաղիկները չհոտոտելը «բավականին բարդ» էր՝ ասում է այգեգործ Կարոլ Բիանկալանան:
Միանձնուհիները Սուրբ Պետրոսի տաճարի բացումից հետո:
Անօդաչուով արված նկարը ցույց է տալիս, որ մարդիկ հեծանիվ են վարում Al Qudra հեծանվավազքուղու վրա:
Դիմակի երեխան` շրջապատված հազարավոր կոշիկներով այն բանից հետո, երբ շրջակա միջավայրի համար պայքարող խումբը 1.500 զույգ մանկական կոշիկ է դրել Լոնդոնի կենտրոնում՝ Թրաֆալգարի հրապարակում, բողոքելով կլիմայի համար բարենպաստ տնտեսական վերականգնման պլան ստեղծելու կառավարության պահանջի դեմ: