Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել մեծ ասուլիսով՝ ամփոփելով իր նախագահության մեկ տարվա արդյունքները, տեղեկացնում է РИА Новости-ն:
Զելենսկին հիշեցրել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում խոստացել էր մեկ ժամկետով զբաղեցնել նախագահի պաշտոնը, բայց և խոստովանել է, որ այդ ժամանակահատվածը բավարար չի լինի բոլոր խոստումները կատարելու համար: Սակայն Ուկրաինայի նախագահը պատրաստ է մտածել երկրորդ ժամկետի մասին այն դեպքում, եթե ստանա ժողովրդի մեծ աջակցությունը:
Նա լրագրողների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ պետական պաշտոններում չի նշանակել և չի նշանակի ծանոթի, բարեկամի կամ զինվորական ընկերոջ:
Խոսելով երկրի տնտեսության մասին՝ Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինան «լուրջ, բայց աղքատ երկիր է, որը ստիպված է ամեն տարի միլիարդավոր դոլարներ վճարել վարկերն օգտագործելու համար»:
«Մենք չենք դրանք ստացել, բայց մենք ենք դրանք վճարելու»,- ասել է Ուկրաինայի նախագահը: