Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ մի քանի ահազանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։