Ս.թ. հունիսից Հունաստանում ՀՀ դեսպանությունը վերսկսում է քաղաքացիների արտագնա հյուպատոսական ընդունելությունը Սալոնիկում:
«Առաջիկա ընդունելությունը կլինի հունիսի 5-ին Սալոնիկի հայկական եկեղեցու գրասենյակում (ք.Սալոնիկ, Դիալեթի 4 հասցեում):
Հաշվի առնելով Հունաստանում կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետ կապված սահմանափակումները, ինչպես նաև քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ հյուպատոսական ընդունելությանը ներկայանալիս քաղաքացիները անպայման իրենց հետ պետք է ունենան դիմակներ և ձեռնոցներ:
Սալոնիկում կայանալիք հյուպատոսական ընդունելության հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել Աթենքում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հետ` 210 6831145 հեռախոսահամարով»,- նշված է դեսպանության Ֆեյսբուքի էջում տարածած հայտարարության մեջ: