Կառավարության մոտ բողոքի ցույցի 6 մասնակից այսօր տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 1lurer.am-ին տեղեկացրին, որ 6 հոգին ոստիկանություն է տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:
Հիշեցնենք, որ ռեստորանային ոլորտի աշխատակիցներն այսօր Կառավարության մոտ հավաք են կազմակերպել:
Մինչ հավաքը, սակայն, ոստիկանությունը կոչ էր արել, հաշվի առնելով Կառավարության որոշումը, ըստ որի՝ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, զերծ մնալ նման միջոցառումներից: