ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին անվանել է հոգեկան հիվանդ: Պատճառը կորոնավիրուսից Թրամփի պաշտպանվածությանն ուղղված Փելոսիի խոսքերն են:
Կոնգրեսի խոսնակը Թրամփի դեղամիջոցը վտանգավոր է համարել տարեց և տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց համար:
Մայիսի 18-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ամեն օր հիդրօքսիքլորոխինի մեկ հաբ է ընդունում, և նշել էր, որ մալարիայի դեմ այդ դեղամիջոցը բժիշկն է նշանակել: Վերջին երկու ամսվա ընթացքում Թրամփը բազմիցս գովազդել է այդ դեղը որպես կորոնավիրուսից հավանական բուժման կամ էլ վարակի կանխարգելիչ միջոց՝ չնայած դեղի արդյունավետության ապացույցների բացակայությանը: