Բրազիլիայի կոնգրեսն ընդունել է օրենք, որը բնակիչներից պահանջում է դիմակներ կրել հասարակական վայրերում: Օրենքը խախտողները կտուգանվեն մինչև 50 դոլար:
Օրենքը դեռ պետք է հաստատի Սենատը, այնուհետև նախագահ Ժայիր Բոլսոնարուն, որը շատ հազվադեպ է դիմակ կրում: Բոլսոնարուին քննադատում են համաճարակի հանդեպ իր վերաբերմունքի համար: Նախագահն այն անվանել է «գրիպի մի տեսակ» և հրաժարվել է երկրում հաստատել խիստ կարանտին: Մինչդեռ երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը կտրուկ աճել է: Անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 1179 դեպք, ինչը երկրում ամենամեծ ցուցանիշն է համաճարակի ընթացքում: Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում արդեն մահացել է 17.9 հազար հիվանդ:
Covid-19-ով վարակվածների թվով Բրազիլիան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում 263 հազար հիվանդով: Վարակվածությամբ առաջին և երկրորդ տեղերում ԱՄՆ-ը և Ռուսաստանն են: