Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի թեկնածուներ առաջադրող 15 նախաձեռնող խմբի: Մերժվել է հավանական թեկնածուներ առաջադրած ևս 40 նախաձեռնող խմբերի գրանցումը:
Ընդհանուր առմամբ, ԿԸՀ-ն ստացել է հնարավոր թեկնածուների 55 հայտ, ինչը ռեկորդային թիվ է երկրում նախագահական ընտրությունների պատմության մեջ: Նախագահի թեկնածու առաջադրելու համար նախաձեռնող խմբերը պետք է հավաքեն առնվազն 100 հազար ստորագրություն: Ստորագրահավաքն անցկացվելու է մայիսի 21-ից հունիսի 19-ը:
Ալեքսանդր Լուկաշենկոն, որ երկիրը նախագահում է 1994 թվականից, ևս մեկ անգամ ցանկանում է մասնակցել ընտրություններին: Բելառուսի նախագահի ընտրությունները նախատեսված են օգոստոսի 9-ին: