Բարեկարգվել է Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում ապօրինի կրպակի ապամոնտաժումից հետո հետիոտների համար ժամանակավոր խնդիրներ ու դժվարություններ առաջ բերած և անմխիթար վիճակում գտնվող մայթի վնասված հատվածը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Նշվում է, որ խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել էին ինչպես բնակիչները, այնպես էլ սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր: