Արարատի մարզի 13 համայնքում «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աջակցությամբ կկառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր՝ հայտնում է Արարատի մարզի Ֆեյսբուքի էջը:
«Արարատի մարզի 13 համայնքում «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աջակցությամբ, կկառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր:
Խաղադաշտերը կկառուցվեն դպրոցամերձ տարածքներում կամ համայնքների կողմից հատկացված համապատասխան վայրերում:
Կառուցվող խաղադաշտերի համար ընտրվել են հետևյալ համայնքները՝
-
Այնթապ (դպրոց)
-
Լուսառատ (դպրոց)
-
Բուրաստան
-
Մխչյան (դպրոց)
-
Նորամարգ
-
Հովտաշատ
-
Ազատավան
-
Այգեզարդ (դպրոց)
-
Հովտաշեն (դպրոց)
-
Զանգակատուն (դպրոց)
-
Վ. Արտաշատ (դպրոց)
-
Նոր Կյանք (դպրոց)
-
Արարատ գյուղ
Արարատ գյուղում խաղադաշտի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են»,- ասված է գրառման մեջ: