ԱՄՆ հարավում կարանտինից հետո բացված երկու եկեղեցի նորից փակվել է կորոնավիրուսի բռնկման պատճառով: Տուժել են Ջորջիա նահանգի Ռինգոլդ քաղաքի բապտիստական և Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի կաթոլիկ եկեղեցիները:
Չնայած եկեղեցիների հոգևոր առաջնորդները հավաստիացնում են, որ հետևել են կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր պահանջներին, երկու դեպքում էլ հավատացյալների հանդիպումը հանգեցրել է վարակի բռնկման: Ջորջիայում վարակվել են ընտանիքներ, որոնց թիվը պարզ չէ, իսկ Տեխասում վիրուսը հաստատվել է հինգ հոգևորականի դեպքում:
Newsweek-ը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգներում շատ եկեղեցիներ սկզբում բողոքել են համաճարակի հետ կապված սահմանափակումների դեմ՝ դրանք համարվելով քաղաքացիների կրոնական ազատության իրավունքի խախտում: