Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեիսուսը մերժել է ԱՄՆ-ի այն պնդումները, թե ԱՀԿ-ն ծայրաստիճան անարդյունավետ է արձագանքել կորոնավիրուսի համաճարակին: Երկուշաբթի Թրամփը ԱՀԿ-ին անվանել էր Պեկինի խամաճիկ, նաև ժամանակավորապես դադարեցրել կազմակերպության ֆինանսավորումը:
Սպիտակ տան ղեկավարը կազմակերպությանը 30 օր ժամանակ է տվել աշխատանքը զգալիորեն բարելավելու համար: Հակառակ դեպքում նա խոստացել է, որ Միացյալ Նահանգներն ընդմիշտ կհրաժարվի ԱՀԿ-ին անդամակցելուց:
Ըստ Գեբրեիսուսի, ԱՀԿ-ն արել է հնարավոր ամեն ինչ Covid-19-ի տարածման պայմաններում: Առողջապահության համաշխարհային ասամբլեայի մասնակիցներն էլ երեքշաբթի պայմանավորվել են անցկացնել անկախ հետաքննություն՝ պարզելու, թե որքան արդյունավետ է ԱՀԿ-ն արձագանքում կորոնավիրուսի սպառնալիքին: Բանաձևին աջակցել է հարյուրից ավելի պետություն: