«Տավուշ տեքստիլ» ընկերության բժշկական դիմակի արտադրամասերն աշխատում են: Այնտեղ կորոնավիրուսային հիվանդացության դեպք չկա՝ «Լուրեր»-ին հայտնել է ընկերության գործադիր տնօրենը: Միքայել Եզեկյանի խոսքով՝ վարակի դեպք արձանագրվել է Բերդի ձեռնոցի գործող արտադրամասում, աշխատակիցները մեկուսացվել են: Անվտանգության նկատառումներով՝ առաջիկա օրերին բոլոր աշխատակիցները կթեստավորվեն: