Գողացել են Հրազդան մարզադաշտի մոտակայքում տեղադրված «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստների արձանները: Լուրն արագ տարածվել է սոցցանցերում: Ոստիկանությունից «Լուրեր»-ին հայտնել են, որ նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելոու համար:
Արձանախումբը տեղադրվել է 2016 թվականին: «Արարատ73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը: