Ֆրանսիացի գործարար Ստեֆան Դիստանգիանը 50 միլիարդ եվրո է առաջարկել Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզա գլուխգործոցի համար, ինչն ըստ նրա հնարավորություն կտա վերականգնել Ֆրանսիայի տնտեսությունը կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամից:
Դիստանգիանը կարծում է, որ Ֆրանսիայում կան բավական շատ նկարներ, և հնարավորության դեպքում պետք է փող ստանալ ամեն ինչից: Նկարների վաճառքը նա նմանեցրել է նեղ օրվա համար ընտանեկան զարդերի վաճառքին: Իսկ «Մոնա Լիզան» է ընտրել կտավի չափսերի համար, այն հեշտ է տեղափոխել:
Գործարարը խոստովանել է, որ ոմանք կտավի իր գնահատումը չափազանցված են համարում: