«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի շահառուներից 17-ամյա Արմեն Պ․-ի վիրահատությունը հաջող ընթացք է ունեցել:
Վիրահատության ընթացքում օգտագործվել են հատուկ այդ միջամտության համար ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի գնած վիրահատական գործիքը (Echelon Flex 45 Endo Linear Cutter) և վիրահատական պարագաները (Endoscopic Cutter Reload), որոնց ընդհանուր արժեքը 2․219․000 ՀՀ դրամ է։
Շնորհակալ ենք ‹‹Սուրբ Աստվածամայր›› բժշկական կենտրոնին և անձամբ բժիշկ Դավիթ Դալլաքյանին՝ վիրահատությունն անվճար կատարելու համար։
Արմենը շարունակում է բուժումը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում:
Վստահ եմ, որ նա շատ շուտով կհաղթահարի քաղցկեղն ու կգնա տուն»,- տեղեկացրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում: