ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թ. դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
«Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թ. մայիսի 6-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը:
Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի 2020 թ. մարտի 19-ի թիվ 122-Ա որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը։
Հարկ է նշել, որ վարույթի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը հետագայում կհրապարակվի։
Հանձնաժողովի որոշմանը կարելի է ծանոթանալ կից՝ http://www.competition.am/up…/resources/Vo161_13_05_2020.pdf