Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսը շարունակում է մնալ մեր բնականոն կյանքի թիվ մեկ սպառնալիքը: Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին, և սահմանափակումների վերացման ընթացքում դրսևորել առանձնահատուկ պատասխանատվություն՝ պահպանել սոցիալական հեռավորություն, միմյանց հետ սերտ չշփվել առանց պաշտպանիչ դիմակի: